211652_close_icon
views-count2661 դիտում article-date 11:30 05-02-2022

Կորոնավիրուսի 4032 նոր դեպք. կա 13 մահ

Հայաստանում փետրվարի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 4032 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 387 490 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2771 845  վերջին մեկ օրում` 8857 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 29 501 պացիենտ: Մեկ օրում աճել է 1887-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 348 356 անձ` վերջին մեկ օրում 2132 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 8081 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 7 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1552 է:

Նմանատիպ նյութեր