73844 դիտում
12:53 04-02-2022
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզի Բալահովիտի արագաչափի մոտ. բախվել են պաշտպանության նախարարության շտապօգնության Գազելն ու Նիվան, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Երևան-Աբովյան ավտոճանապարհի՝ Բալահովիտ գյուղի վարչական տարածքում՝ արագաչափի մոտ, բախվել են ՎԱԶ 2121 մակնիշի և ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ԳԱԶ 221717 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող թիվ 18 փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր Նիվայի միջից դուրս են բերել վիրավորին, ով օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» ԲԿ։
Մեկ հոգի էլ հիվանդանոց է տեղափոխվել օպերատիվորեն ժամանած ՀՀ ՊՆ բժշկական ավտոմեքենայով։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ «Աբովյան» բժշկական կենտրոն վիրավորին ուղեկցել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը։
Այս պահին տեղում ծառայություն են կատարում նույն վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Տիգրան Բունիաթյանն ու Վարդան Վարյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Էդիկ Սարգսյանի գլխավորությաբ։
Փաստի առթիվ Ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, որտեղ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Կոտայքի ճանշինի աշխատակիցները, ովքեր այս պահին մաքրում են ճանապարհը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+