109118 դիտում
11:53 23-02-2024
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Չարենցավանի արագաչափի մոտ բախվել են Mercedes-ն ու Mitsubishi-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում՝ Չարենցավանի արագաչափի մոտ բախվել են Mercedes և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Չարենցավանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Չարենցավանի թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի և դասակի հրամանատար Հակոբ Սեկոյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հակոբ Մելքոնյանը, Խաչատուր Միրզոյանը, Սերգեյ Հայրապետյանն ու Ալիկ Գևորգյանը:
Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը կայանում է նրանում, քանի որ վթարի հետևանքով ճանապարհը մասամբ դարձել է միակողմանի:
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժի, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
41999 դիտում
15:55 27-11-2021
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. 24-ամյա վարորդը Opel-ով արագաչափի մոտ բախվել է ծառին, կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ