211652_close_icon
views-count42851 դիտում article-date 11:40 04-02-2022

Արարատի մարզում թալանել են բժշկական համալսարանի դասախոս, Երևանի ավագանու անդամին, ում պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատաստվում փետրվարի 2-ին ոստիկանության Արտաշատի բաժին դիմած Երևանի բնակիչ՝ 38-ամյա Միքայել Մանրիկյանի ահազանգի փաստով։

Այդ օրը վերջինս դիմել է ոստիկանության Արտաշատի բաժին և հայտնել, որ փետրվարի 1-ի ժամը 14։00-ից մինչև փետրվարի 2-ի ժամը 17։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, կոտրելով Նշավան գյուղի վարչական տարածքի դաշտամիջյան հատվածում գտնվող իր սեփականաշնորհված հողամասի ցանկապատված տարածքի բետոնային կառույցը, գողացել են ցանկապատի 60 հատ 2.4 մետր երկարության 42 դիամետր երկաթյա խողովակները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր մեկնած ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խմբին Մ. Մանրիկյանը հայտնել է, որ ինքը Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոս է և Երևանի ավագանու անդամ և իրեն պատճառվել է մոտ 1500 ԱՄն դոլարի վնաս։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր