1222 դիտում
18:01 03-02-2025
Գողության դեպք՝ Կոտայքի մարզում․ Չարենցավանում թալանել են «Փարթներշիմ» ՍՊԸ-ի տնօրենի «Chevrolet Volt»-ը՝ տանելով լուսարձակներն ու թափարգելը․ պատճառվել է խոշոր չափի դրամի նյութական վնաս
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ փետրվարի 1-ին, գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Չարենցավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ գողացել են Չարենցավան քաղաքի շենքերից մեկի բակում կայանցված ավտոմեքենայի լուսարձակները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ՝ բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ավտոմեքենան պատկանում է Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Արամ Շ․-ին, ով հայտնել է, որ հունվարի 31-ի ժամը 23։30-ից մինչև փետրվարի 1-ի ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են իրեն պատկանող, շենքի բակում կայանված «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի թափարգելը և լուսարձակները պատճառելով մոտ 1 մլն 400 հազար դրամի վնաս:
Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արամ Շ․-ն «Փարթներշիմ» ՍՊԸ-ի տնօրենն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
32948 դիտում
20:58 15-02-2019
Խոշոր չափի գողության դեպք Վանաձորում. թալանել են ՍՊԸ-ի տնօրենի տունը՝ չհրկիզվող պահարանից տանելով հրացան ու ատրճանակ
25667 դիտում
23:22 30-06-2021
Տավուշի մարզում թալանել են անհատ ձեռներեցի պատուհանների արտադրամասը. նրան պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս