Լարված իրավիճակ Բերդաշենում․ Ամասիայի ՔՊ-ականները բողոքի ցույց են անցկացնում. .aravot.am
Խոշորացված Ամասիա համայնքի ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ չհամակերպվող ՔՊ-ականներն ու նրանց համակիրներն այսօր առավոտից բողոքի ցույց էին անցկացնում նախկին Արփի համայնքի վարչական կենտրոնում՝ Բերդաշենում։ Համայնքապետարանի դիմաց լարված իրավիճակ էր, մեծ թվով ոստիկաններ էին հավաքվել, հայտնում է aravot.am-ը։
Բողոքավորները բացականչում էին, որ ՔՊ-ն Արփիում ստացել է ձայների 90 տոկոսը, հետևաբար և չեն պատրաստվում Ամասիայի ընտրությունների արդյունքները ճանաչել ու հանձնել փաստաթղթերը։ «Ջեմմա Հարությունյանին չենք թողնի մոտենա մեր համայնքապետարանի շենքին, չենք թողնի փաստաթղթերը հանձնեն։
Արփիում ՔՊ-ն 90 տոկոսով ձայն տարավ, ինչի՞ պիտի փաստաթղթերը հանձնենք։ Մենք ո՛չ մարզպետ ունինք, ո՛չ էլ դեպուտատ, էն վախտ, երբ որ դեպուտատին ձայն էր պետք, նույն մարզպետը, նույն դեպուտատը կաղաչեին մեզի։ Հիմի «պասլատ» են էրել, ճիշտը որ կսենք՝ ձեր սրտին դուր չի գա՞։
Ոստիկաններն էլ, որոնք եկել են մեզի էստեղից հեռացնելու, շատ լավ հասկանում են իրավիճակը։ Մենք մեր ձայնին տեր կկանգնենք, վախենալու ոչինչ չունինք», -ասում էին ցուցարարները։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։