26015 դիտում
21:27 26-08-2014
Լարված իրավիճակ Բյուրական գյուղում. գյուղացիները սպառնում են ի նշան բողոքի ոտքով գնալ կաթողիկոսի մոտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` օգոստոսի 26-ին լարված իրավիճակ էր ստեղծվել Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում: Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղում 7-րդ դարից կառուցված Արտավազիկ եկեղեցու բակում հավաքվել էին գյուղացիները, ովքեր իրենց զայրույթն էին հայտնում մշակույթի նախարարության պատմության եւ կուլտուրայի հուշարձանների պահպանման եւ օգտագործման վարչության աշխատակից ոմն Մանուկից:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում զայրացած գյուղացիները արդարացիորեն բարձրաձայնում եւ իրար հերթ չտալով ասում էին.«Սովետի ժամանակներից եկեղեցին պահպանվում էր պետության կողմից, սակայն անկախացումից հետո մշակույթի նախարարության ոչ մի չինովնիկ չի բարեհաճել այցելել նշված եկեղեցու բակ ու իրենց աչքով տեսնեն եկեղեցու շրջակայքում տիրող հակասանիտարական վիճակը: Միայն վերջերս գյուղի երիտասարդները գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող Արարատ Թադեւոսյանի գլխավորությամբ խելք-խելքի են տվել եկեղեցու ամբողջ տարածքը մաքրել եւ կարգի են բերել: Իրենց ուժերով խմելու ջուր են անցկացրել եւ հիմա Մշակույթի նախարարությունից ինչ-որ Մանուկ իր «Մանուկ ուղեղով» փորձում է բարի գործ կատարող ջահելներին դատախազության դուռը տանել: Մանուկը, երեւի, մոռանում է, երբ ժամանակին իրեն տեղյակ ենք պահել, որ եկեղեցու քարերը գողանում են նա ոչ մի միջոցներ չձեռնարկեց այն կանխելու համար ու հիմա եկել գյուղի պատմությունը իր կարճ խելքով փորձում է աղավաղել»:
Գյուղացիները պատրաստվում են խնդրի վերաբերյալ դիմել կառավարություն: Անձամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ու, եթե կառավարությունը չընդառաջի իրենց դիմելու են Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, իսկ անհրաժեշտության դեպքում էլ ի նշան բողոքի ոտքով գնալու են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դուռը: «Որովհետեւ վստահ ենք մեր հովվապետը, եթե իմանա իր հոտին անտեր չի թողնի»,- նշեցին գյուղացիները:
Գյուղի երիտասարդներն էլ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին չենք թողնի մեր ապուպապերի պահած եկեղեցին մշակույթի նախարարության ինչ-որ մանուկների քմահաճույքով նորից վերածվի աղբավայրի տարածքում տիրի գարշահոտություն: Այլ ոչ թե լավ գործը խրախուսելու փոխարեն իրենց բիզնես նպատակների համար փորձեն վիժեցնեն:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9720 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին