211652_close_icon
views-count5768 դիտում article-date 15:07 03-02-2022

«Ջերմուկ Գրուպ» և «Ռոյալ Գլաս Գրուպ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից

Կառավարությունն այսօրվա նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ՌՈՅԱԼ ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ  «ՌՈՅԱԼ ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» ընկերության կողմից ներմուծվող մրգատու ծառերի տնկիները նախատեսվում է գործող այգիների  հարակից տարածքում մեկ երկու տարիների ընթացքում հիմնել ևս շուրջ 20 հա պտղատու այգիներ:

Այգիների ընդլայնման արդյունքում կգրանցվի արտահանման ծավալների աճ և արտահանման շուկաներում ավելի մրցունակ կդառնա արտադրանքի գինը: Արտահանման ծավալների ընդլայնումը կնպաստի արտահանման շուկաներում հայկական խնձորի և ընդհանրապես հայկական արտադրանքի դիրքի ամրապնդմանը, կայուն մատակարարման ապահովմանը և արտադրանքի նկատմամբ վստահության ավելացմանը: Մրգերի մեծ ծավալով արտադրությունը հնարավորություն կտա ավելի մատչելի դարձնել խնձորի  գինը տեղական շուկայում, ինչպես նաև մեղմել դրանց գների սեզոնային տատանումները:

Արդեն իսկ իրականացվել է 807 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 300 մլն դրամի ներդրում՝ պտղատու այգիներ հիմնելու նպատակով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակումստեղծել 10 նոր աշխատատեղ՝ մինչև 140,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի 50%-80%-ը նախատեսվում է արտահանել:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է  50 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2․5 մլն դրամ:

Կառավարությունը մեկ այլ որոշմամբ նմանատիպ արտոնություն տրվեց նաեւ «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ընկերության կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է պոլիէթիլային ջերմակցման թաղանթի արտադրության համար (ք․ Ջերմուկ)։ Արդեն իսկ իրականացվել է 70․7 մլն դրամի ներդրում ջերմակցված թաղանթ փաթեթավորող սարքի ձեռքբերման համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 3․9 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 3 նոր աշխատատեղ՝ մինչև 285․000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի 80%-ը և ավելին նախատեսվում է արտահանել ԱՄՆ, ԱՄԷ, ԵՄ, Վրաստան  և այլ երկրներ:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3․8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 249․6 մլն դրամ:

Նմանատիպ նյութեր