211652_close_icon
views-count1093 դիտում article-date 16:23 21-10-2025

Նորամուծ վարչական դատավարության էլեկտրոնային համակարգն Արցախից տարհանված աղջկա քարտից ինքնաշխատ եղանակով քաշել է ամբողջ աշխատավարձը. փաստաբան

Նորամուծ վարչական դատավարության էլեկտրոնային համակարգն Արցախից տարհանված աղջկա քարտից ինքնաշխատ եղանակով քաշել է ամբողջ աշխատավարձը և նույնիսկ մինուս գրանցել քարտային հաշվին։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը:

«Պատասխանատու մարմինները դա բացատրում են «տեխնիկական խնդիրներով», սակայն մինչ այս պահ հարցը լուծված չէ։

Եվ թող ոչ ոք չմտածի, թե խնդիրը համակարգից սխալ օգտվելու հետևանք է։ Խոսքն իմ օգնականի մասին է, ով համակարգի ներդրման առաջին օրերից էլեկտրոնային եղանակով ներկայացրել է հարյուրավոր հայցեր և տիրապետում է դատավարության էլեկտրոնային համակարգին նույնիսկ ավելի լավ, քան ես»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր