211652_close_icon

Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

views-count619 դիտում article-date 17:19 21-10-2025
Երևանում հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-24-ին սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 22-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

​​​​​​Մարզերում հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-25-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 21-ի ցերեկն առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, հոկտեմբերի 22-ի ցերեկը նույնքան կբարձրանա։

Նմանատիպ նյութեր