211652_close_icon
views-count5058 դիտում article-date 23:46 30-09-2015

«Ջերմուկ Գրուպ» ընկերությունը բժիշկների համար կրկին հնարավորություն ստեղծեց այցելելու Ջերմուկ. ֆոտոռեպորտաժ

Հանրապետության առաջատար նյարդաբանները, ռևմատոլոգները, գինեկոլոգները և ներզատաբանները «Արմենիա» առողջարան – հյուրանոցում կլոր սեղանի շուրջ հավաքվել էին քննարկելու քրոնիկական հիվանդությունների բուժման խնդիրները: «Խրոնիկական ախտահարումները աշխարհի բոլոր երկրներում հիվանդացության և մահացության լրջագույն պատճառներից են, և մենք ուրախ ենք մեր գործընկերների հետ մեկ անգամ ևս առողջության ամրապնդման, հիմնական խրոնիկական հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի շուրջ քննարումներ անցկացնելու հնարավորության համար: Քանի որ հիվանդությունների կանխարգելման, բուժման և առողջության ամրապնդման գործում շատ մեծ է առողջարանային բուժման դերը»: – Մեզ հետ զրույցում նշեց թերապևտ, թերապիայի բաժանմունքի վարիչ՝ Ժաննա Պապոյանը: Ջերմուկ հանքային ջրի քիմիական բացառիկ հարուստ կազմությունը և դրանում կենսաբանական բարձր ակտիվություն ունեցող, հազվագյուտ հանքանյութերի առկայությունը լայն շրջանակի հիվանդությունների կանխարգելման և ռեաբիլիտացիայի ընթացքում բարձր արդյունավետություն են ապահովում ոչ միայն խմելու, այլև արտաքին սպա-պրոցեդուրաների կիրառման ժամանակ: «Իհարկե, բացառիկ բուժական գործոնները, բնության խաղաղ գեղեցկությունը, օդի անհավանական թարմությունն ու մաքրությունը առնձնահատուկ են արժևորում Ջերմուկ քաղաքը: Դեռևս խորհրդային ժամանակներում հատուկ որոշում էր կայացվել, որ Հայաստանի Հանրապետության Ջերմուկի աղբյուրներն իրենց քիմիական կազմով, ջերմաստիճանով և հսկայական դեբիտով մեծ արժեք են ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլև ոզջ Խորհրդային Միության համար: Կար հատուկ հրահանգ, ըստ որի Ջերմուկի աղբյուրներն օգտագործելիս հարկավոր էր հաշվի առնել այն, որ վաննաների տեսքով դրանց արտաքին կիրառումը ցուցված է պերիֆերիկ նյարդային համակարգի ախտահարումների դեպքում, ինչպես նաև հենա-շարժողական ապարատի ևկանացի մի շարք հիվանդությունների, զանազան մարմնական վնասվածքների և շատ այլ ախտահարումների բուժման համար»: – Մեզ հետ զրույցում նշեց նյարդաբան Գոհար Հովսեփյանը: «Կլինիկա-փորձարարական դիտարկումները հաստատել են, որ Ջերմուկ հանքային ջուրը լիովին ցուցված է թեթև և միջին ծանրության շաքարախտով հիվանդների բուժման համար: Ջերմուկը լավացնում է նրանց ընդհանուր վիճակը, նկատելիորեն նպաստում է նյութափոխանակության կարգավորմանը, արյան մեջ շաքարը պակասեցնող ազդեցություն է ցուցաբերում հատկապես շաքարային դիաբետի կոմպենսացման ֆոնի վրա: Ջերմուկ հանքային ջրի բաղադրության և լյարդի հյուսվածքներում փոփոխությունների միջև որոշակի կապ է հաստատված»: - Մեզ հետ զրույցում նշեց էնդրոկրինոլոգ Նաիրա Գասպարյանը: Ուղևորության շրջանակներում բժիշկների այցելեցին նաև «Ջերմուկ Գրուպ» հանքային ջուր արտադրող ընկերության արտադրամաս եւ ականատես դարձան արտադրական պրոցեսի ողջ ընթացքին, որը սանիտարա-հիգիենիկ խստագույն պայմաններում է իրականացվում և ակունքից մինչև վերջնական արտադրանքն անբասիր որակ է երաշխավորում: «Ջերմուկը Վայոց լեռների կուսական ակունքներից բխող, հանքանյութերի բալանսավորված պարունակությամբ և հիանալի համով հրաշք հանքային ջուր է: Այն ներառում է մարդու օրգանիզմի ճիշտ գործունեության համար բոլոր կարևոր և անհրաժեշտ հանքանյութերը և որպես ամենօրյա ըմպելիք կատարյալ է ամբողջ տարվա ընթացքում: Ահա թե ինչու հատկապես կարևոր է արտադրողի խնամքով վերաբերմունքը, պահպանելու համար այն բացառիկ ծրագիրը, որ ընդերքից բխող այդ ջրերի մեջ դրել է ինքը՝ բնությունը»: – Մեզ հետ զրույցում նշեց կանանց կոնսուլտացիայի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Գրիգորյանը: Հիեշեցնեմ, որ նմանատիպ հանդիպումները հաճախակի են կազմակերպվում եւ որ ամենակարեւորն է՝ Ջերմուկ այցելած հյուրերը ստանում են ոչ միայն իրենց հարցերը պատասխաները, թե՝ հանքյաին ջուրը ին՞չ պայմաններում է արտադրվում, ինչպիս՞ի սանիտարահիգենիկ վիճակում են պահվում արդեն պատրաստի արտադրանքը, այլ նաեւ, փորձի փոխանակման արդյունքում, իրենց խորհուրդներն ու դիտարկումներն են փոխանցում քննարկման մասնակիցներին: [b]Հեղինակ՝ Նարեկ Միրզոյան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր