211652_close_icon
views-count50032 դիտում article-date 11:30 03-02-2022

Արտակարգ դեպք՝ Երևանում. դատապարտյալը ցանկացել է Երևանում գործող ատամնաբուժարանի սանհանգույցից օգտվել, որտեղ հայտնաբերվել են կասկածելի իրեր 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, փետրվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի բնակիչ՝ 32-ամյա Ազատ Ս-ից, ով հայտնել է, որ ինքը դատապարտյալ Կարեն Շ-ին բուժօգնություն ցուցաբերելու համար ուղեկցել է Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող ատամնաբուժարաններից մեկը, ով ցանկացել է այնուհետև ատամնաբուժարանի սանհանգույցից օգտվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ օգտվելը, սանհանգույցը իրենց կողմից զննվել է, որտեղ էլ հայտնաբերվել է կասկածելի փաթեթ և բջջային հեռախոս։ 

Ահազանգով ժամանել է ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքի խումբը՝ հետաքննիչ Աղախանյանի գլխավորությամբ։ 

Նշված վայրից հայտնաբերվել է 2 հատ «Այֆոն» տեսակի բջջային հեռախոս և 4 փաթեթ, որոնց մեջ եղել է 8.33 գր., 9.16գր., 6.14 գր. և 7.66 գր. «մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված և 1.15 գր. «ափիոն» տեսակի թմրամիջոց:

Փաստի առթիվի ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է փորձաքննություն։ 

Ոստիկանները պարզում են նաև, թե ինչ հանգամանքներում է նշված կասկածելի իրերը հայտնվել ատամնաբուժարանի սանհանգույցում։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Ազատ Ս-ն աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության ԱԱԲ արդարադատության մասնագետ, կոչումով արդարադատության կապիտան է։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր