«Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալը ցանկացել է օգտվել ընդհանուր զուգարանից. այնտեղ գտել են 4 փաթեթով մարիխուանա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Վաղարշապատի բժշկական կենտրոն տեղափոխված ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ն. Ա.-ն հոկտեմբերի 8-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, ցանկացել է օգտվել ընդհանուր զուգարանից: 
Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատակիցների կողմից, ըստ սահմանված կարգի, զուգարանում նախապես իրականացված զննությամբ պատուհանագոգին հայտնաբերվել է պոլիէթիլենային 4 փաթեթ, որում զետեղված են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն թաց և չոր բուսական զանգվածներ՝ ընդհանուր 75.7 գր քաշով:
Վերոնշյալ փաստի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

