Դեմբելեի պահանջները «Բարսայի» համար անընդունելի էին. Ժոան Լապորտա
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան անդրադարձել է կիսապաշտպան Ուսման Դեմբելեի շուրջ ստեղծված իրավիճակին, երբ ֆուտբոլիստը հրաժարվեց ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել և ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ էլ չհեռացավ:
«Դեկտեմբերի 20-ից պայմանագրի վերաբերյալ մեր առաջարկն այլևս չի գործում: Պետք է նորից նստենք բանակցությունների, եթե նրանք ցանկանան, բայց նման ցանկություն նրանց կողմից չենք զգում:
Մենք շատ լավ առաջարկ էինք արել, դա խաղացողն ինքն ընդունեց: Նա ասաց մեզ, որ երախտապարտ է: Նրանք փորձեցին մեր հետ այլ տարբերակի շուրջ պայմանավորվել, սակայն Դեմբելեի պահանջները մեր համար անընդունելի էին:
Վեց ամիս որոշում էինք փնտրում, նրան առաջարկում էինք այլ ակումբ հեռանալ, բայց նա չցանկացավ: Մի առաջարկ եղավ, որը հետաքրքիր էր ու ակումբի համար հաջող, դա էլ մերժվեց:
Հարգելով խաղացողի իրավունքները, ակումբը հետամուտ է լինելու իր շահերին, և մարզիչը, որը գիտի, թե ինչ բան է «Բարսան», որոշում կկայացնի:
Նման իրավիճակ արդեն եղել էր Իլայշի Մորիբայի հետ: Այն ժամանակ լուծում գտնվեց, բայց Դեմբելեն այդ դեպքը չէ», ասել է Լապորտան: