Ժոան Լապորտա. Փորձում են այնպես անել, որ Մեսին հեռանա «Բարսելոնայից»
«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է հարձակվող Լիոնել Մեսիի հանդեպ հարկային չարաշահումների գործով դատավարությունը:
«Այդ ամենը նման է որպես քաղաքական, իրավական, մարզական և լրագրողական ռազմավարության ծրագիր, համաձայն որի պետական մեղադրանքը զենք է, որի շնորհիվ Մեսիին փորձում են ստիպել հեռանալ «Բարսելոնայից»:
Ես հիասթափված եմ այն չարությունից, որն ուղղված է Մեսիի և նրա ընտանիքի դեմ: Ինձ թվում է, որ «Բարսելոնային» չի բավարարում կոշտություն, որպեսզի պաշտպան կանգնի իր խաղացողին` աշխարհի լավագույն ֆուտբոլիստին», ասել է Լապորտան: