Ժոան Լապորտա. Հուսով եմ, որ Մեսին միշտ համեստ կմնա
                        «Բարսելոնայի» նախագահի թեկնածու Ժոան Լապորտան հույս է հայտնել, որ թիմի հարձակվող Լեո Մեսին չի միջամտի ակումբի ղեկավարության գործերին՝ որոշումներ կայացնելիս:
«Հուսով եմ, որ Մեսին երբեք չի խնդրի հանել մարզիչին: Մեսին բացառիկ անհատականություն եւ երբեք իրեն նման բան թույլ չէր տա: Թող իր ամբողջ համեստությամբ թիմը կառավարի խաղադաշտում:
Լեոն չի խնդրում վռնդել խաղացողներին: Բայց մենք պարտավոր ենք ստեղծել մի թիմ, որտեղ կարելի է լավ զգալ: Մեսին ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է», ասել է Լապորտան:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

