55473 դիտում
22:14 31-01-2022
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Toyota Altezza-ն, Opel Astra-ն ու Lada-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:20–ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Այգավան գյուղի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչ, 40-ամյա Մկրտիչ Պ.-ի վարած Toyota Altezza մանիշի, Արարատի մարզի բնակիչներ, 42-ամյա Դավիթ Տ.-ի վարած Lada մակնիշի և 33-ամյա Նարեկ Դ.-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նարեկ Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Մեծոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+