48521 դիտում
21:19 30-01-2022
Քեզ բացակա չենք դնի. 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Ռոման Մարգարյա՛ն, դու իսկական հային վայել, բարձր պահեցիր Մարգարա գյուղի պատիվը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արմավիրի մարզի Մարգարա գյուղը, որը սահմանակից է Թուրքիային, 44-օրյա պատերազմում նույնպես տվեց իր հերոսներին:
Մարգարայի գյուղապետ Էդգար Ենոքյանի հովանավորությամբ գյուղում կանգնեցվել է Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար-կոթող: Արծվի կոթողի հարևանությամբ տեղադրվել են 44-օրյա պատերազմում նահատակված ու լեգենդ դարձած, գյուղի բնակիչներ Ռոմանի, Անդոյի և Կոստանի հիշատակին փորագրված դիմանկարները:
Գրեթե ամեն օր հերոսների հարազատները, ընկերներն ու բարեկամները, երբեմն նաև՝ զինակից ընկերները այցելում են այդ վայր, իսկ մինչ այդ հարգանքի տուրք են մատուցում գյուղի զինվորական պանթեոնում ամփոփված հերոսներին շիրիմներին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում այցելուներն ասում էին. «44-օրյա պատերազմում հայ զինվորը, հայոց բանակը չի պարտվել: Պարտվել է քաղաքականությունը, որի արդյունքում Հայաստանում գրեթե ամեն գյուղ ունեցավ իր հերոսները: Ճիշտ է, Արցախյան առաջին, ապրիլյան քառօրյա պատերազմներում նույնպես մեր գյուղից շատերը կամավոր մեկնել էին ռազմաճակատ ու հաղթանակած ետ վերադարձել, բայց 44-օրյա պատերազմում մեր գյուղը տվեց 3 զոհ: Երեքն էլ սիրված ու հարգված էին, երեքն էլ հանուն Հայաստանի ու Արցախի նվիրաբերեցին իրենց համար ամենաթանկ բանը՝ կյանքը: Երեքի մասին էլ կարող ենք անվերջ խոսել:
Ռոմանը մեր գյուղի պարծանքներից էր: Մեծի հետ մեծ, փոքրի հետ՝ փոքր: Իզուր չէր, որ թե գյուղում, թե հարևան գյուղերում նրան համարում էին խաղաղության աղավնի, քանի որ եթե մի տեղ մի փոքր իսկ խնդիր առաջանար, ապա վայրկյանների ընթացքում Ռոմանը հակամարտող կողմերին բարիշացնում էր ու նրանք դառնում էին ախպերներ: Հպարտ ենք, որ Ռոմանը, Անդոն ու Կոստանը բարձր են պահել մեր գյուղի պատիվը, մենք նրանց և բոլոր նահատակված ու լեգենդ դարձած հերոսներին բացակա չենք դնի»:
Այսօր հերոսների հիշատակին, նրա շիրիմին կատարվեց խնկարկում:
Ռոման Սուրենի Մարգարյանը ծնվել է Արմավիրի մարզի Մարգարա գյուղում 1995թ. մարտի 12-ին: 2002թ-ից սովորել է Մարգարայի միջնակարգ դպրոցում: Սովորել է գերազանց, ձգտել է լինել լավագույնը: Ռոմանը չէր սիրում միջակությունը և իր մայրիկին խոստացել էր սովորել այնպես, որ ծնողները հպարտանան իրենով, որ երբևէ առիթ չունենան գլուխները խոնարհելու: Խոստացավ և կատարեց խոստումը՝ դպրոցն ավարտեց բարձր գնահատականներով:
Սիրում էր զինվորական գործը, իր համար բոլոր առարկաներն էլ սիրելի էին: Բայց առանձնացնում էր հայոց պատմությունն ու ռազմագիտությունը: Մասնակցել է ռազմագիտություն առարկայից կազմակերպվող բոլոր միջոցառումներին ու մրցույթներին, որոնք կազմակերպվում էին թե՛դպրոցում, թե՛ մարզկենտրոնում, թե՛ մայրաքաղաքում:
Բոլոր մրցույթներից վերադարձել է հաղթանակած և պարգևներով: Դպրոցն ավարտել է 2013 թվականին ու մեկնել ծառայության՝ հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու: Ծառայությունն ավարտելուց հետո լինելով հայրենասեր ու իր ազգի պատմությունն ուսումնասիրող, որոշել է ընդունվել ու սովորել Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, դառնալ մանկավարժ: 2015թվականին ընդունվեց բուհ, սովորեց, ավարտեց գերազանցությամբ 2020 թվականին:
Ցավոք չկարողացավ իրականացնել երազանքը՝ կրթել մատաղ սերնդին: Մասնակցեց 44 օրյա պատերազմին, զոհվեց թողնելով հիշողություններ մեր՝ իրեն ճանաչողների սրտերում, խորհուրդ՝ կռվել ու երբեք չհանձնվել թշնամուն, հանուն հայրենիքի զոհել ամենաթանկը՝ կյանքը... Ռոմանը պատերազմի առաջին օրերին մասնակցել է Ջրականի մարտերին: Հետո վերադարձավ տուն: Պատերազմից հետո գնաց փոխարինելու այն հայորդիներին, ովքեր առաջին օրվանից մարտնչել էին ու հանգստի կարիք ունեին:
Գնա՛ց, հետ գալու հույսով, նշանված էր, պիտի ամուսնանային: Տանը թողնելով ընտանիքին ու սիրած աղջկան, գնա՛ց... Գնա՛ց, ցավոք հետ չեկավ, բերեցին՝ արդեն հերոս դարձած: 9 հոգով կռվեցին Հադրութի շրջանի Խծաբերդի ու Հին Թաղերի համար, սպանեցին թուրք հատուկ ջոկատայիններին... Իրենք քիչ էին, նրանք՝ շատ... Զոհվեց պատերազմից հետո՝ հանուն Արցախի: Ռոման մենք քեզ չենք մոռանա, դու՛ ապրում ես, դու՛ մեր հետ ես, մեր սրտերում: Արցախի և ՀՀ կառավարության կողմից հետմահու պարգևատրվեց «Արիության մեդալով»:
Փա՛ռք քեզ, հերոս Ռոման, փա´ռք բոլոր հերոսներին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 134+
134+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
53382 դիտում
13:01 10-11-2020
Քեզ բացակա չենք դնի՝ 18-ամյա հերո՛ս, դու բարձր պահեցիր ոչ միայն ընտանիքիդ, այլև ողջ գյուղի պատիվը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ