18373 դիտում
14:56 21-03-2022
Քեզ բացակա չենք դնի. ծնունդդ շնորհավոր, 20-ամյա հերոս Հովհաննես Գասպարյան, դու բարձր պահեցիր և՛ գյուղի, և՛ հայ զինվորի պատիվը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մարտի 20-ին Շիրակի մարզի Հոռոմ գյուղում մեծարման ու հիշատակի միջոցառում էր կազմակերպվել։ Այն նվիրված էր Հոռոմ գյուղի բնակիչ, արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Հովհաննես Գասպարյանի ծննդյան օրվան։
Միջոցառումը կազմակերպվել էր Հոռոմի մշակույթի տան պատասխանատու Կատյա Խաչատրյանի, Վարդ Պողոսյանի և Հովհաննես Ենգոյանի կողմից։
18-ամյա հերոսի հիշատակին նվիրված միջոցառմանը ներկա էին հերոսի հարազատները, բարեկամները, ընկերները, այդ թվում՝ զինակից, ովքեր SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Այսօր հպարտությամբ ենք նշում մեր գյուղի ամենահերոսներից մեկի ծնունդը։ Մեր գյուղի պարծանքն էր Հովհաննեսը, և նրա նման բոլոր հերոս ու արծիվ տղերքը մեզ համար նահատակվեցին։ Նրանք մինչև վերջին շունչը պայքարեցին Արցախի հողը պահելու համար։ Նրանք չեն պարտվել։ Այսօր մենք նշում ենք 20-ամյա մեր հերոսի ծնունդն ու ի լուր աշխարհի՝ կարող ենք ասել. «Մենք քեզ բացակա չենք դնի; Դու բարձր պահեցիր հայ զինվորի, ողջ գյուղի, հայոց բանակի պատիվն ու գնացիր, միացար առյուծ ու արծիվ մեր տղերքին և հիմա երկնքից գուցե տեսնում ես, թե ինչպես ենք նշում քո երկրային ծնունդը»։
Հովհաննես Քաջիկի Գասպարյան
Ծնվել է 2002 թվականի մարտի 20-ին, Շիրակի մարզի Հոռոմ համայնքում։ 2009-2017 թթ. սովորել է Հոռոմի միջնակարգ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի վարսավիրական բաժնում։
2020 թվականի օգոստոսի 9-ին Հովհաննեսը զորակոչվել բանակ և ծառայության անցել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում։ Ծառայությունն անցկացրել է Մարտունիի զորամասում։
Մասնակցել է սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական սանձազերծված 44-օրյա պատերազմին, իսկ հոկտեմբերի 11-ին 73 հոգանոց ջոկատով Հադրութի ճանապարհին 3 ժամ քաջաբար կենաց-մահու կռիվ տալով թշնամու դեմ՝ զոհվել է։ Նրա հետ նահատակվել է ողջ վաշտը։
Հովհաննեսի աճյունը գտնվել է 3 ամիս անց, 2021 թվականի հունվարի 31-ին։
Հովհաննես Քաջիկի Գասպարյանը պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի և «Հայրենիքին մատուցած ծառայության համար» մեդալներով։
Հավերժ փա՛ռք հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհած հերոսներին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 145+
145+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
53382 դիտում
13:01 10-11-2020
Քեզ բացակա չենք դնի՝ 18-ամյա հերո՛ս, դու բարձր պահեցիր ոչ միայն ընտանիքիդ, այլև ողջ գյուղի պատիվը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ