211652_close_icon
views-count52334 դիտում article-date 19:54 30-01-2022

Կասկադյորական ավտովթար Արմավիրի մարզում. 27-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է ճաղավանդակներն ու գլխիվայր շրջվել. կա 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
 
Ժամը 01:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 27-ամյա Գրիշա Մ.-ն, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Տարոնիկ գյուղի կենտրոնական փողոցում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին, տապալել դրանք և գլխիվայր շրջվել:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գրիշա Մ.-ն, նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 31-ամյա Արշալույս Մ.-ն և 25-ամյա Միշա Կ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
 
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր