19338 դիտում
08:17 19-11-2015
Կասկադյորական ավտովթար Կոտայքի մարզում. 25-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է գազատարը և 100 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 18- ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:10- ի սահմաններում Եղվարդ - Երևան ավտոճանապարհի 4- րդ կմ հատվածում Զովունի գյուղի բնակիչ 25-ամյա Անդրանիկ Մխիթարյանը իր վարած Mercedes մակնիշի 34 TS 400 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց , բախվել գազատարին տապալել այն և մոտ 100 մետր գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Ա. Մխիթարյանը ավտոմեքենայից շպրտվել է մոտ 20 մետր և օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ փրկարարական ջոկատը , ովքեր դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը և հոսանքազրկել այն:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3- րդ վաշտի 1- ին դասակի աշխատակիցները , վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ : Տեղում էին նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը:
Հարվածի հետևանքով գազատարը պոկվել է և սկսվել է գազի արտահոսք , իսկ ժամանած Գազպրոմ Արմենիա ՓԲԸ - ի Նաիրիի շրջանի 1-04 վթարային ծառայության աշխատակիցները փակել են գազատարը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննիչ Սարգիս Դադոյանը , ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի օգնությամբ տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
26802 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ