211652_close_icon
views-count118884 դիտում article-date 18:45 30-01-2022

Ոստիկանական դեսանտ Արմավիրի մարզում. ստուգվում էին «էլիտար» ավտոմեքենաներ. հայտնաբերվել են գաղտնի փականով դանակներ, դուբինկաներ ու թմրամիջոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ հունվարի 30-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության համայնքային ոստիկանության և պարեկապահակային ծառայության ոստիկանները, Արմավիրի մարզում իրականացրել են հերթական օպերացիան:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողները կանգնեցնում էին ավտոմեքենաները և ստուգում, արդյոք վարորդներն ունե՞ն վարորդական իրավունքի վկայական, ավտոմեքենան ունի համապատասխան փաստաթղթեր, իսկ կասկածելու դեպքում ստուգվում էին ավտոմեքենաները:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ժամերի ընթացքում հայտնաբերվել են օրինախախտ վարորդներ, եղել են վարորդներ, ովքեր վարորդական իրավունքի վկայական չեն ունեցել, հայտնաբերվել են գաղտնի փականով դանակներ, ռետինե մահակներ, այդ թվում՝ բիտաներ, ինչպես նաև թմրանյութերի նմանվող զանգվածներ:

Ոստիկանների կողմից ստուգվեցին նաև Bentley, BMW-X5, «յաշիկ» մակնիշի ավտոմեքենաներ և պարզվեց, որ վերջիններիս վարորդները օրինապահ քաղաքացիներ են:
 
Բոլոր փաստերով տարածքային բաժիններում նյութեր են նախապատրաստվում:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր