Արտակարգ դեպք՝ Երևանում․ Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցի բակում աշակերտների միջև տեղի ունեցած վիճաբանությունը կանխվել է տնօրենի կողմից, իսկ դասասենյակում հայտնաբերվել են 2 հատ գաղտնի փականով դանակներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 11։30-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի առաջին թաղամասի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցի բակում, նույն դպրոցի աշակերտների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը կանխվել է դպրոցի տնօրեն Ռիմա Դ․-ի կողմից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վեճից հետո նույն օրը ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողները դպրոցի 12-րդ դասարանի դասասենյակում գտնվող պահարանի վերևում դրված ծաղկամանի միջից հայտնաբերել են գաղտնի փականով թվով 2 հատ դանակ, որոնց երկարությունը կազմել է 20 սմ, շեղբի երկարությունը՝ 8.4 սմ:
Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։