211652_close_icon
views-count50420 դիտում article-date 18:32 26-07-2024

ՊԾ Արմավիրի, Կոտայքի մարզի գումարտակների և Երևանի գնդի պարեկների օպերատիվ արձագանքը չուշացավ․ «Գազել»-ի ուղևորը վնասազերծվեց․ նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ և գաղտնի փականով դանակներ․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 26-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի և ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի գլխավորությամբ քաղաքացու ահազանգին օպերատիվ արաձագանքելու շնորհիվ զինաթափել են մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էջմիածին-Երևան երթուղու ուղևորը դեպի Երևան ընթանալիս նկատել է, որ մի քաղաքացի նստել է տրանսպորտ, ում մոտ զենք-զինամթերք են նկատել։ Այդ քաղաքացին ահազանգում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ տեղեկությունը փոխանցում են ՊԾ Արմավիրի մարզի գումարտակ։

Տեղի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղ․ Գրիգորյանի գլխավորությամբ հաշված րոպեների ընթաքում հասնում են Էջմիածին քաղաքի նշված վայր, սակայն պարզում են, որ «Գազել»-ը ուղևորվել է Երևան։

Տեղում պարեկները, հետո նրանց միացած ոստիկանության Վաղարշապատի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանի գլխավորությամբ ճշտում են «Գազել»-ի համարանիշը և ուղևորվում դեպի Երևան, որպեսզի ճանապարհին եթե հայտնաբերվի, կարողանան կասկածելի քաղաքացուն ստուգեն, թե արդյոք տեղեկությունը հավաստի էր։

Վաղարշապատի պարեկներն ու ոստիկանները տեսնելով, որ այդ «Գազել»-ն արդեն Արմավիրի մարզից մտել է Երևան, այդ մասին տեղեկացնում են Երևանի իրենց գործընկերներին ու արդեն Արգավանդում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի գումարտակի 1- ին վաշտի 2-րդ դասակի հրամանատարի տեղակալ Գրիգոր Մաթևոսյանը, նույն դասակի կրտսեր պարեկ Մհեր Շախնազարյանը կարողանում են պրեֆեսիոնալ ձևով վնասազերծել այդ քաղաքացուն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով նա Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Վլադիմիրի Ս․-ն է։

Նրա մոտ հայտնաբերվում է ատրճանակ և գաղտնի փականով դանակներ։ 

Քաղաքացին բերման է ենթարկվում ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր