211652_close_icon
views-count1535 դիտում article-date 19:51 27-01-2022

Ռոնալդուն արգելափակել է Transfermarkt-ը՝ իրեն ցածր գնահատելու համար

Transfermarkt մարզական-վիճակագրական հեղինակավոր Transfermarkt կայքի համակարգող Կրիստիան Շուլցը պատմել է, թե ինչպես է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն զայրացել կայքում իր տրանսֆերային արժեքից:
 
2020թ. մարտին, հանդես գալով դեռ «Յուվենտուսում», պորտուգալացին ինստագրամի իր էջում արգելափակել էր Transfermarkt-ի օգտահաշիվը:
 
«Գնահատման ժամանակ հիմա գլխավոր գործոններից մեկը տարիքն է: Ռոնալդուն տարիքով խաղացող է, ինչպես և՝ Լիոնել Մեսին, այդ իսկ պատճառով նրանց արժեքը նվազելու է պարզապես տարիքի պատճառով: Եթե նրանք նույնիսկ այնքան ուժեղ են, ինչպես՝ 3 տարի առաջ, մեկ է՝ նրանց երեք տարով մեծացել են:
 
Սոցցանցերում Ռոնալդուն մեր տղաներին հաղորդագրություն էր ուղարկել: Նրան պատասխանել են, բացատրել են պատճառները և ասել. «Ձեր տարիքային խմբում դուք տրանսֆերային արժեքով բացահայտ առաջատար եք»: Առավելությունը երկրորդ խաղացողից կազմում էր 30-50 մլն ֆունտ:
 
Դրանից հետո Ռոնալդուն ինչ-որ սմայլիկներ ուղարկեց և արգելափակեց մեզ», ասել է Շվարցը:

Նմանատիպ նյութեր