211652_close_icon
views-count1146 դիտում article-date 20:52 12-09-2022

Transfermarkt. Սպերցյանը՝ ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստ

tert.am-ը գրում է. Transfermarkt հեղինակավոր սպորտային պորտալը թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի խաղացողների տրանսֆերային արժեքը։

Ամենաշատը բարձրացել են Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի (6-ից 9 միլիոն եվրո), Ռուսաստանի հավաքականի և «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի (15-ից 18 միլիոն եվրո) և «Լոկոմոտիվի» հարձակվող Վիլսոն Իսիդորի (3-ից 6 միլիոն եվրո) տրանսֆերային արժեքները:

Նշենք, որ մինչ այդ Սպերցյանը տրանսֆերային արժեքով զիջում էր Հենրիխ Մխիթարյանին և Լուկաս Սելարայանին, որոնց տրանսֆերային արժեքը գնահատվում է 8 մլն եվրո։

Այսպիսով, նոր տրանսֆերային արժեքով Սպերցյանն արդեն համարվում է ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստը (հաշվի է առնվում քաղաքացիությունը, թե որ հավաքականն է ներկայացնում ֆուտբոլիստը)


   

Նմանատիպ նյութեր