Կազմակերպվում է բժշկական կոնսիլիում՝ Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը գնահատելու համար
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ այսօր կկազմակերպվի բժշկական կոնսիլիում գերեվարությունից հայրենիք վերադարձած Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը գնահատելու համար։
Այդ նպատակով Իջևանի բժշկական կենտրոն է գործուղվել բժիշկ-վնասվածքաբան։ Անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի Մամիկոն Խոջոյանի տեղափոխումը Երևան` հետագա բուժումը մասնագիտացված հիվանդանոցում շարունակելու համար։
Ինչպես արդեն հայտնել էինք, Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը հայտնել էր, որ Խոջոյանի առողջական վիճակը լավ չէ և [url=https://shamshyan.com/hy/article/140306113255/]հնարավոր է՝ նրան տեղափոխեն Երևան[/url]: