211652_close_icon
views-count49338 դիտում article-date 14:33 27-01-2022

Խոշոր ավտովթար Երևանում. ժողինստիտուտի մոտ բախվել են BMW-ն ու Toyota-ն. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:40-ի սահմաններում Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում ՝ ժողովրդին հայտնի Ժողինստիտուտի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ,  24-ամյա Վահագն Հովվյանի վարած BMW մակնիշի և 22-ամյա Դավիթ Մկրտչյաի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 25-ամյա Գարիկ Ադամյանը,  26-ամյա Գագիկ Գևորգյանը,  BMW-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 25-ամյա Նարեկ Թումանյանը, 24-ամյա Կարեն Մաղաթյանը տեղափոխվել են թիվ  1 համալսարանական հիվանդանոց, իսկ BMW -ի վարորդ  Վ. Հովվյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի  պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ  Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկները՝ պարեկ Գարեգին Մադաթյանի գլխավորությամբ,  որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը նրանց հաջողվել է:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ:

Փաստ առթիվ Շ. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են  պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր