211652_close_icon
views-count73508 դիտում article-date 17:23 26-01-2022

Դիրքերից պայմանագրային զինծառայող է կորել. կինն ահազանգում է, ՊՆ-ն հաղորդագրություն չի տարածում. forrights.am

Պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանը 2021 թվականի նոյեմբերի 12-ից անհետ կորած է: Այս մասին forrights.am-ին հայտնում է կինը՝ Լիանա Մելիքսեթյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Պաշտպանության նախարարությունը երեք ամիսց ավելի է ամուսնու անհետ կորելու փաստի առնչությամբ հաղորդագրություն չի տարածել:

Կինը մանրմասնելով ամուսնու անհետանալու տեղեկությունը նշում է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի  12-ին ժամը 15:30-ից հետո:  Վահե Մանուկյանը ծառայակից ընկերների խնդրանքով գնում է հարևան դիրքից ծանրոց բերելու և չի վերադառնում:

«Դիրքերում ընկերներից մեկը Վահեին խնդրում է գնալ մյուս պոստից իր վեշը բերել, քանի որ ոտքից վիրավոր է լինում, իրենք պատերազմի մասնակիցներ են: Ամուսինս չի մերժում, գնում է: Ընկերոջ վեշը վերցնում է, հետը երկու հատ էլ շուն է լինում, հետ վերադառնալու ամբողջ ճանապարհին հեռախողով իմ հետ է խոսում: Խոսակցությանա ընթացքում տղայիս է ուզում, տղաս էլ դրսում է լինում, մինչև կանչում եմ, հետ եմ գալիս, նորից եմ զանգում, արդեն անհասանելի է լինում: Իմ մտքով չի անցնում, որ ինքը կորել է: Ինձ, երեկոյան Վայքի ռազմական ոստիկանությունն է գալիս, տեղեկացնում: Ճանապարհին կորում է, սա ոնց հասկանանք: Ընկերներն էլ մինչև ժամը վեցը-յոթը չեն իմացել, որ ամուսինս չկա: Շատ ուշ են սկսել փնտրել»,- ասաց Լիանա Մելիքսեթյանը:

Վահե Մանուկյանի անհետ կորելուց միայն տասը օր անց՝ 2021 թվականի նոյեմբերի 22-ին, ՊՆ Ռազմական ոստիկանության Վայքի բաժնում հարուցվում է քրեական գործ  ՀՀ Քրեական օրենսրգրքի 361-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով: Քրգործն այժմ գտնվում է ՀՀ Քննչական կոմիտեում: Կինն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ամուսնու նկատմամաբ քրգործը հարուցվել է մարտական դիրքն ինքնակամ թողնելու և չհայտնաբարեվելու փաստի կապակցությամբ: Վահե Մանուկյանին սպառնում է կալանք` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով:

«Փոխանակ գրեն, որ   անհետ կորած է,  քրեական գործում գրում են դիրքերը լքած՝ դասալիք: Իմ վարկածն այն է, որ Վահեն գերի է ընկել կամ գլխին սարքելով սպանել են»,- ասում է կինը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր