slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ատոմային էներգաբլոկների կառուցումը կարևոր է ոչ միայն ՀՀ տնտեսության զարգացման, այլ նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև ամուր հարաբերությունների հետագա զարգացման համար. «Ռոսատոմ»-ի ներկայացուցիչ
211652_close_icon

Ատոմային էներգաբլոկների կառուցումը կարևոր է ոչ միայն ՀՀ տնտեսության զարգացման, այլ նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև ամուր հարաբերությունների հետագա զարգացման համար. «Ռոսատոմ»-ի ներկայացուցիչ

views-count2763 դիտում article-date 15:18 25-01-2022
Օրերս հայտարարվեց Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի բաժնետիրական ընկերության միջև Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկների կառուցման հնարավոր համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրելու մասին:

Ուշադրության է արժանի «էներգաբլոկներ» ձևակերպումը և այդ համատեքստում ողջունելի է նաև ՀԱԷԿ գլխավոր տնօրենի դիտարկումը, որ նոր ատոմակայանը հզորությամբ չպետք է զիջի գործողին: Նա նաև նշել է, որ չի բացառվում ավելի հզոր կայանի` 1200 ՄՎտ գումարային հզորությամբ երկու բլոկների կառուցումը: Նման հզորությամբ կայանի կառուցումն իմաստ կարող է ունենալ, եթե արտադրված էլեկտրաէներգիան մատակարարվի (վաճառվի) Թուրքիային, հնարավոր է նաև Ադրբեջանին:

Առաջին հայացքից դա կարող է տնտեսական լուրջ օգուտներ ենթադրող ծրագիր լինել, ինչը բավականին վիճելի է՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Պետք չէ նաև մոռանալ, որ Թուրքիան և Ադրբեջանը տարիներ ի վեր հետևողական քաղաքականություն են վարել Հայաստանում գործող ատոմակայանի փակման ուղղությամբ՝ մեծաթիվ ռեսուրսներ ծախսելով դրա համար: Իրենց այդ դիրքորոշումը հիմա ևս գոյություն ունի՝ անգամ տարածաշրջանում «խաղաղության դարաշրջանի» բացման քաղաքականության առկայության պարագայում: Հանուն արդարության պետք է նշել, որ նախկինում դիտարկվում էր շուրջ 1000 ՄՎտ հզորությամբ ատոմակայանի կառուցման հնարավորությունը, սակայն 2009 թվականին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ձախողումից հետո նշյալ ծրագիրը մնաց զուտ գաղափարի մակարդակում:

Արդյունքում դրանից հետո որևէ իրական առաջընթաց չարձանագրվեց նոր ատոմակայանի կառուցման հարցում: Գաղտնիք չէ նաև, որ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանին նման «ընդառաջ քայլ» կանեն, եթե բավարարվեն իրենց պահանջները: Իսկ դա ենթադրում է գրեթե անվերականգնելի վնաս հայկականության կենսական շահերին: Ուստի որևէ տնտեսական «օգուտներ» չեն կարող փոխհատուցել այդ վնասը:

Ցանկացած երկրում նոր ատոմակայանի կառուցումն առաջին հերթին իր մեջ կրում է քաղաքական, ապա՝ տնտեսական բաղադրիչ: Ինչի մասին վկայում է նաև Ռոսատոմի ներկայացուցչի հայտարարությունը, որ նոր ատոմային էներգաբլոկների կառուցումը կարևոր է ոչ միայն Հայաստանի տնտեսության զարգացման, այլ նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև ամուր հարաբերությունների հետագա զարգացման համար:

Բազմիցս նշվել է նոր ատոմակայանի կառուցման ռազմավարական կարևոր նշանակությունը ՀՀ անվտագության ապահովման համար: Ուստի ողջունելի է նման հուշագրի ստորագրումը, ինչը, տարիներ անց, առաջին քայլն է ուղղված նոր ատոմակայանի կառուցմանը: Հուսով եմ, որ այս ամենը չի մնա հուշագրի մակարդակում և հետևողական ու շարունակական գործնական քայլեր կարվեն այդ ուղղությամբ՝ առաջնահերթություն տալով 500-600 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկի կառուցմանը: Իսկ նոր կայանի շինարարությունը կտևի մոտ 10-12 տարի:

Էներգետիկ անվտանգության փորձագետ,
տեխնիկական գիտությունների թեկնածու,
 դոցենտ Արթուր Ավետիսյան

Նմանատիպ նյութեր