211652_close_icon
views-count7300 դիտում article-date 22:07 21-11-2023

«Դեֆանս Հաուզինգ ինվեստ» ՓԲԸ-ի կողմից արդեն տեսանելի է Երևանի ամենադինամիկ զարգացող տրանսպորտային հանգույցում վեր խոյացող «Դեֆանս» թաղամասի կառուցումը. թաղամաս, որն աննախադեպ է ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև ԱՊՀ երկրներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Այն, որ հանրության շրջանում արդեն մեծ տարածում և հեղինակություն է վայելում «Դեֆանս Հաուզինգ ինվեստ» ՓԲԸ-ն, գաղտնիք չէ: Երևանի մի քանի հատվածներից, անգամ մի քանի կմ հեռավորությունից երևում է Աջափնյակ համայնքի ամենադինամիկ զարգացող տրանսպորտային հանգույցում վեր հառնող «Դեֆանս» թաղամասը: Մի կողմում Հյուսիս-Հարավ մայրուղին է, մյուս կողմում հարավային սահմանագծով արագընթաց ճանապարհ, որով կարող ես կարճ ժամանակում հասնել հոգևոր մայրաքաղաք՝ Էջմիածին, ինչպես նաև քաղաքաշինական ծրագրերին ընդառաջ այն հետագայում դառնալու արագընթաց ճանապարհ դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան: Ամիսներ առաջ «Դեֆանս» թաղամասում ստեղծվեց Իտալական սոսիներով ԱՊՀ երկրներում նախադեպը չունեցող այգի ու հիմա այդ սոսիները նույնպես տեսանելի են քաղաքի տարբեր հատվածներից: Սոսիները բերվել էին Իտալիայից ու հիմա Դեֆանս թաղամասում սոսիների այգուց բացի ստեղծվում է ոչ միայն ԱՊՀ, այլև եվրոպայում նմանը չունեցող եղևնիների պուրակ: Եղևնիները նույնպես բերվել են Իտալիայից ու արդեն մի քանի օր է հատուկ մասնագետների կողմից տնկված եղևնիները խնամվում են: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարածաշրջանում աննախադեպ ծավալով՝ 140 հա հողատարածքի վրա բնակելի միկրոշրջանի Եվրոպական ստանդարտներով կառուցապատման մեկնարկը տրվել է 2022 թվականին ու վայրը պատահական չի ընտրվել: Կարելի է ասել՝ Երևանի սրտում կառուցվում է միջազգային չափանիշներին համապատասխան թաղամաս, որտեղից կարելի է ասել տեսանելի են Բիբլիական Արարատն ու քառագագաթ Արագածը: Մինչ այդ, սակայն, «Դեֆանս» թաղամասը կառուցելուց առաջ ժողովրդի լեզվով ասած շենք-շինությունների «ֆունդամենտ»-ը, այգիների ստեղծման հատվածներից բեռնատարներով հեռացվել է մի քանի հարյուր տոննա կենցաղային ու շինարարական աղբ ու հենց այդ աղբի պատճառով էլ տարածքում տիրում էր գարշահոտություն ու հակասանիտարական վիճակ, այդ ամենը հեռացնելուց հետո սկսվեցին աշխատանքները և կարող ենք փաստել, որ նման տեմպերով շինարարական աշխատանքների ծավալը աննախադեպ է ոչ միայն նորանկախ Հայաստանի պատմության մեջ, այլև տարածաշրջանում: 

«Դեֆանս» թաղամասի կառուցապատման ծավալը ընդհանուր տարածքի մեջ կազմում է ընդամենը 25 տոկոս: Շինարարության ընթացքում այս պահի դրությամբ արդեն օգտագործվել է մոտ 350 հազար խորանարդ մետր բետոն և մոտ 45 հազար տոննա ամրան (արմատուրա): Թաղամասը իր յուրահատուկ կառուցվածքով ունենալու է նաև շուրջ 20 հա անտառ-պուրակ՝ իր ջրային ավազաններով, բակերի կանաչ տարածքներով, հեծանվաուղիներով և վազքուղիներով, որը խթան է դառնալու թաղամասում պահպանել էկոլոգիական բարձր ցուցանիշ, ինչը կենսական նշանակություն կունենա բնակիչների հանգիստը քաղաքակիրթ և հարմարավետ կենսակերպի կազմակերպման համար: Տևական ժամանակ է այգի պուրակի կառուցման աշխատանքները սկսվել և շարունակվելու է այնքան մինչև վերջին ծառի ու թփի արմատը գրկի պարարտ հողը: Սոսիների պուրակն արդեն իրականություն է, եղևնիների պուրակն արդեն ստեղծվում է, իսկ հաջորդ 2024 թվականի գարնանը նախատեսվում է հոլանդական վարդերի մեծաքանակ տնկիների տեղադրումը «Դեֆանս»-ում: Արդեն տեսանելի է այգի պուրակի ջրային ավազանները և շատրվանները, որոնց կառուցման ակտիվ փուլի մեկնարկը արդեն տրվել է և այն կառուցելու պատասխանատվությունը իրենց վրա են վերցրել արտասահմանյան, այդ թվում եվրոպական մի քանի ճանաչված երկրներում նման տեսակի աշխատանքների հարուստ ու լավագույն փորձ ունեցող կազմակերպություններ:

Էլ ինչ բնակելի թաղամաս, որը ապահովված չպետք է լինի ուսումնակրթական, մշակութային և առաջին անհրաժեշտության սպասարկման հաստատություններով, որոնց մեջ են մտնում մանկապարտեզներ, դպրոցներ, բժշկական կենտրոններ, բանկային և առևտրային կենտրոններ, ինչպես նաև սննդի համար նախատեսված վայրեր: Կառուցապատումը ընթանում է 3 փուլով: Առաջին փուլում 43 հա տարածքի վրա կառուցվում է 66 բազմաբնակարանային շենքերի, այգի պուրակի, ինչպես նաև դպրոցների և մանկապարտեզների կառուցում՝ իր ամբողջական, բոլորովին նորովի ենթակառուցվածքներով, այդ ամենի ավարտը նախատեսված է 2025 թվականին: Երեկ հենց շինհրապարակում ականատես եղանք, որ արդեն կառուցված է վերոնշյալ շենքերի 9-12 հարկերը: 

«Դեֆանս» թաղամասը կյանքի կոչելու գործի նվիրյալները նաև սոցիալական այս ծանր պայմաններում ստեղծել են ազգաբնակչության համար ամենակարևորներից մեկը՝ աշխատատեղերը: Շինհրապարակում աշխատում են ավելի քան 2000 աշխատող և պատրաստվում են ներգրավել ևս 500-ի, ովքեր այդ ամենին զուգահեռ կատարելու են ներքին և արտաքին պատերի շարման աշխատանքներ, իսկ 2-րդ փուլում 35 հա տարածքի վրա նախատեսվում է 50 բազմաբնակարան շենքերի և բիզնես կենտրոնի կառուցում՝ իր ամբողջական ենթակառուցվածքներով: Հասնելով երրորդ փուլին կյանքի է կոչվելու առևտրի կենտրոնի, մարզական համալիրի, ամենավերջին բժշկական սարքավորումներով գերժամանակակից դիագնոստիկ կենտրոն, ուռուցքաբանական հիվանդանոցի կառուցումը՝ իր բոլոր ենթակառուցվածքներով: Գաղտնիք չէ, որ Անդրկովկասը, այդ թվում Հայաստանը նույնպես գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, ինչի համար էլ թաղամասը կառուցող պատասխանատուները թիվ 1 խնդիրն են դրել հենց այդ հանգամանքը, ինչի շնորհիվ շենքերը կառուցում են ինժեներական վերջին տեխնոլոգիաների համապատասխան՝ 10 բալ սեյսմակայնությամբ և այդ ամենը պայմանավորված է նրանով, քանի որ թաղամասը իր ամբողջ 140 հա տարածքով գտնվում է 200 մ խորությամբ բազալտե շերտի վրա, ինչպես նաև շենքերը կառուցվում են 1.4 մ երկաթբետոնե սալերի վրա, քանի որ ընկերության համար առանցքային սկզբունքը շինությունների բարձր որակն ու սեյսմակայունությունը: 

«Դեֆանս» ընկերությունից նաև տեղեկանում ենք, որ բոլոր ցանկացողների համար «Դեֆանս Հաուզինգ» ընկերությունը կազմակերպում է շրջայցեր շինարարական հրապարակում շաբաթը երկու անգամ, որպեսզի թաղամասի ապագա բնակվողները կարողանան անձամբ տեսնել հայաստանյան իրականության մեջ նախադեպը չունեցող նախագծի շինարարական աշխատանքների կատարման ընթացքը և որակը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է ֆոտոլրագրողը, տևական ժամանակ է Երևանի սրտում «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲԸ-ի կողմից Հյուսիս-Հարավ մայրուղու հարևանությամբ՝ Աջափնյակ վարչական շրջանում, իրականացվում է նորանկախ Հայաստանում իր նմանը չունեցող շուրջ 45 հազար բնակչի համար նախատեսված մի նոր թաղամասի կառուցման աշխատանքները: Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը անցնում է 5 մլրդ ԱՄՆ դոլարը: 

Մինչ տեխնիկաները կբերվեր նշված վայր, այդ հատվածից կառուցապատողները մի քանի հազար տոննա շինարարական և կենցաղային աղբ են հեռացրել, քանի որ մեր «սրտացավ» քաղաքացիները ինչ տեսակի աղբ ասես՝ տարիների ընթացքում չեն լցրել այդ վայրում: Անգամ՝ ամառվա տապին տիրում էր գարշահոտություն: Երբ սկսվեցին շինարարական աշխատանքները, կառուցապատողների համար թիվ 1 խնդիրն էր, որպեսզի նշված շինհրապարակի բոլոր վայրերում, որտեղով անցնելու են շինարարական տեխնիկան ու բեռնատարները, տեղադրվեն ցնցուղներ։ Եվ հիմա մինչև աշխատանքային օրվա ավարտը ցնցուղի միջոցով ջրով պատվում է ամբողջ ճանապարհը, ինչի շնորհիվ էլ բացառվում է փոշու առկայությունը: 

Թաղամասի կառուցման համար Երևանի ավագանին իր համաձայնությունն է տվել՝ 31 կողմ 5 դեմ և 4 ձեռնպահ ձայների համամասնությամբ: Շատերը ասում էին, թե ներդրողները օտարերկրացիներ են, սակայն այդ ամենը հերքվել է հենց փաստաթղթերով և ներդրումն անողները հայ գործարարներ են և այս հսկայածավալ կառուցապատման աշխատանքը գալիս է ապացուցելու պետություն-գործարար առողջ համագործակցությունը:  

Առաջին փուլում կառուցվելու է 66 շենք, 43 հա-ի վրա, երկրորդ փուլով կառուցվելու է մոտ 50 շենք: Լինելու են ստորգետնյա ավտոկայանատեղիներ՝ 2 և 3 հարկանի: Առաջին փուլի ավարտը նախատեսվում է 2025 թվականի տարվա վերջին, իսկ երկրորդ փուլում կկառուցվի  նաև 500 հազար քառակուսի մետր մակերեսով բիզնես կենտրոն: Համալիրում նաև նախատեսված է կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան դպրոցներ, մանկապարտեզներ, բազմաֆունկցիոնալ համալիր, առևտրի կենտրոն, մարզամշակույթային համալիր, առողջապահության արդի ու ժամանակակից բուժտեխնիկաներով հարուստ դիագնոստիկ և ուռուցքաբանական կենտրոններ: Լինելու են նաև այգի-պուրակներ, որը ամբողջ երկայնքով ունենալու է վազքուղի, հեծանվուղի, ինպես նաև հաշմանդամ քաղաքացիների համար հատուկ թեքահարթակներով, ոչ միայն խաղահրապարակներ, այլ նաև հանգստի գոտիներ: 

Ամբողջ թաղամասը կառուցապատելուց հետո հանրությանը ներկայանալու է իր կանաչապատ տարածքներով, ջրային ավազաններով և ունենալու է արտաքին լեդ լուսավորություն, որը սնուցվելու արևային էներգիայով։ Իսկ Իտալիայից բերված սոսիները, որոնք տնկվել են մոտ 3 կմ ճանապարհահատվածում, տեսանելի են արդեն մայրաքաղաքի տարբեր հատվածներից, այդ թվում՝ Հարավարևմտյան 15 թաղամասից և Կոմիտասից: 

Գաղտնիք չէ, որ այսօր թե՛ Երևանում, թե՛ Հանրապետությունում, բազմաթիվ նորակառույց թաղամասեր այդ թվում՝ էլիտար, ունեն լուրջ խնդիրներ ճանապարհները նեղ և ոչ հարմարավետ են:

«Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲԸ-ի կառուցապատողները հաշվի են առել նաև այս ամենակարևոր հանգամանքներից մեկը, և թաղամասը ունենալու է 12-15 մետր լայնությամբ ներթաղամասային փողոցներ և 5 մ․ լայնությամբ մայթեր, ինչը հնարավորություն կտա, որ եթե արտակարգ դեպքեր լինեն, այդ թվոմ հրդեհ, ժամանած հրշեջ փրկարարական ջոկատները և շտապօգնության ավտոմեքենաները  կարողանան իրենց տեխնիկաներով ազատ աշխատեն և տեղի ունենա բնակիչների անվտանգ տարհանում: 

Այսօր Հանրապետությունում ցանկացած ընտանիքի համար թիվ 1 խնդիր է համարվում աշխատանք ունենալը, իսկ այս նոր կառուցվող թաղամասում ամեն օր աշխատում է մոտ 3000 մարդ: Նախատեսվում է երկրորդ փուլի շինարարական աշխատանքների մեկնարկմանը զուգընթաց, աշխատակիցների թիվը կրկնապատկել, իսկ շինարարական գործընթացին մասնակցում են Հայաստանի խոշոր 4 շինարարական ընկերություններ, ովքեր ցուցաբերում են սրտացավ մոտեցում ու նվիրվածություն և շենք շինությունները կառուցում են այնպիսի ոգով, որ ասես հենց իրենց տունն են սարքում: Արտադրական պլանը բարձր պահելու նպատակով շինհրապարակում կառուցվել է նաև սղոցարան, 3 բետոնի գործարան, իսկ այս տարվա հոկտեմբերին արդեն թաղամասում վեր կխոյանան շենքերից մեծ մասը, որոնք ունենալու են 8 կամ ավելի բարձր հարկեր: 

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ միայն թաղամասում կանաչ գոտու ստեղծման վրա ներդրվել է մոտ 100 մլն դոլար, իսկ կենտրոնական այգու պուրակը նախագծել են իտալացի մասնագետները՝ խորհրդակցելով թաղամասը կառուցապատող հայ գործարարների հետ: 

Այսօր նաև «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲ ընկերության որակյալ ու աշխատանքային կանոնների անվտանգության պայմաններում կատարված աշխատանքների արդյունքում ՓԲԸ-ն Հայաստանի պետական բյուջե է վճարելու մի քանի հարյուր մլն ԱՄՆ դոլար, որի զգալի մասը ընկերությունը արդեն վճարել է: 

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 256+
256+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր