211652_close_icon
views-count388 դիտում article-date 18:04 18-04-2026

Ալեն Սիմոնյանը ստամբուլահայ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ ՀՀ ներքաղաքական զարգացումներն է քննարկել

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 18-ին Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարքություն այցից հետո Պատրիարքության տարածքում հանդիպել է ստամբուլահայ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը մասնակցել են «Ժամանակ», «Մարմարա» օրաթերթերի, «Ակօս» շաբաթաթերթի, «Լոյս մետիա» հեռուստաընկերության, «Փարոս» ամսագրի, «TET Ajanda» էլեկտրոնային լրատվամիջոցի ներկայացուցիչները:

ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական զարգացումներին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ` պատասխանելով նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

Նմանատիպ նյութեր