211652_close_icon
views-count1489 դիտում article-date 19:10 24-01-2022

«Բարսան» մտադիր է Դեմբելեին պատժել՝ մարզմանը չներկայանալու համար

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն այսօր ժամանել է թիմի մարզաբազա՝ մարզմանը մասնակցելու համար:
 
Երեկ 24-ամյա ֆրանսիացին բաց էր թողել առավոտյան մարզումը՝ հայտնելով, թե ստամոքսի խնդիրներ ունի: Սակայն «Բարսայում» չեն հավատում, որ Դեմբելեն առողջական խնդիրներ ունի և պատրաստվում են նրան պատժել մարզմանը չմասնակցելու համար:
 
Նշենք, որ Դեմբելեն երկու խաղ անընդմեջ չի հայտավորվում «Բարսելոնայի» կազմում: Պատճառը՝ ֆուտբոլիստը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը:

Նմանատիպ նյութեր