211652_close_icon
views-count2030 դիտում article-date 13:02 23-01-2022

Վաղը Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի էջում տեղեկացնում է, որ վաղը՝ հունվարի 24-ին, ուղիղ եթերով կպատասխանի լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների հարցերին։

«Սիրելի հայրենակիցներ, վաղը՝ հունվարի 24-ին՝ ժամը 20:00-ին, ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների հարցերին»,- նշված է գրառման մեջ:

Լրատվամիջոցները եւ հասարակական կազմակերպությունները հարցերը կարող են ուղարկել այսօր՝ մինչեւ ժամը 20:00-ն, [email protected] էլ. փոստի հասցեին։ Հարցուպատասխանի տևողությունը լինելու է մոտ 2 ժամ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր