211652_close_icon
views-count1896 դիտում article-date 11:06 26-06-2022

Վաղը ֆեյսբուքյան իմ էջի եթերում կպատասխանեմ ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հարցերին. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին կպատասխանի զանգվածային լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.

«Սիրելի հայրենակիցներ, լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 27-ին, ժամը 20.00-ին ֆեյսբուքյան իմ էջի եթերում կպատասխանեմ ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հարցերին:
ԶԼՄ-ները և հ/կ-ները մինչեւ հունիսի 27-ը՝ ժամը 12.00-ն կարող են իրենց հարցն ուղարկել [email protected] էլ. փոստին:

Հարցուպատասխանը կտևի մոտ 2 ժամ»,-գրել է վարչապետը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը,  հայտնի էր դարձել, որ առաջիկա օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է հրավիրում, ինչի նպատակով նախատեսվում է ԶԼՄ-ներին ընձեռել մեկական հարց ներկայացնելու հնարավորություն։ 

Մի շարք խմբագիրներ հրապարակավ հայտարարել են, որ հրաժարվում են հարց ուղարկել Նիկոլ Փաշինյանին։ 

Նմանատիպ նյութեր