2102 դիտում
14:04 15-04-2019
Վարչապետ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 19-ին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին: ՀՀ վարչապետն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում.
«Սիրելի հայրենակիցներ, ուրբաթ օրը ժամը 20.00-ին ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին:
Կաշխատենք նույն սկզբունքով. կպատասխանեմ ամենաշատ like հավաքած հարցերին: Հասկանում եմ, որ սա անխոցելի սկզբունք չէ, բայց առայժմ հարյուրավոր, երբեմն նույնիսկ հազարավոր հարցերից ընտրելու այլ տարբերակ չեմ կարողանում մտածել:
Խնդրում եմ հարցերը գրել այս գրառման ներքո, կամ like-ել ձեզ դուր եկած հարցերը: Շնորհակալ եմ: Հանդիպում ենք ուրբաթ օրը ժամը 20.00: Լավ եղեք»,- գրել է Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
10376 դիտում
16:59 04-04-2020
Վարչապետը ապրիլի 6-ին 3 ժամ ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին
6007 դիտում
14:10 05-04-2020
Վարչապետը վաղը 3 ժամ ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին
Այս բաժնից
796 դիտում
16:52 07-02-2025
Շինուհայր-Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար
475 դիտում
16:29 07-02-2025
Ալեն Սիմոնյանը Բելգիայի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման օրակարգը