30703 դիտում
20:40 21-01-2022
Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են Jeep-ն ու Opel-ը, կան վիրավորներ, ձնաբուքը դժվարացրել է փրկարարների, բժիշկների ու ճանապարհային ոստիկանների աշխատանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 14 կմ հատվածում բախվել են Opel Astra և Jeep մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու արտակարգ իրավիճակների նախարարության փրիարար ծառայության թիվ 55 հրշեջ փրկարարական ջոկատի՝ Շինուհայրում տեղակայված հետնակետի հրշեջ-փրկարարները։
Վիրավորներին հիվանդանոց տեղափոխելու հետո հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ճանապարհը եղել է դժվարանցանելի, քանի որ ուժեղ բուքը անգամ ճանշինի կողմից մաքրված ճանապարհին կարճ ժամանակում լցվում էր ձյունով, ինչը փրկարարների ու ճամապարհային ոստիկանների աշխատանքը դժվարացնում էր։
Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+