Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Jeep»-ն ու «Opel»-ը. վերջինը կողաշրջված բախվել է ծառին, երկաթե արգելապատնեշն էլ շպրտվել ու վնասել է մեկ այլ «Opel»-ի. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 16 կմ հատվածում՝ «Արձաններ» բացօթյա վաճառքի սրահի մոտ, բախվել են «Jeep» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և նշված վաճառքի կետի աշխատակիցներն ու ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են հիվանդանոց:
Բախման հետևանքով «Opel»-ը կողաշրջվել և բախվել է ծառին, իսկ «Jeep»-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս:
Բախման հետևանքով նաև ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշներից մեկը շպրտվել և վնասել է այդ պահին նշված վայրով դեպի Երևան ընթացող «Opel» մակնիշի ավտոմեքենան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեխնիկայի գծով ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտաշես Ղազարյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նարեկ Հովսեփյանն ու Կարեն Սախոյանը:
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։