211652_close_icon
views-count16298 դիտում article-date 11:22 02-11-2019

Երևանում թալանել են Բժշկական համալսարանի իրավաբանական բաժնի պետի բնակարանը. հափշտակել են խոշոր չափի գումար, ոսկյա զարդեր և հրացանը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 1-ին, աձանձնապես խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելու միջոցով մտել են Նորագյուղ թաղամասի բնակիչ, 52-ամյա Մելիք Սողոմոնյանի տուն և այնտեղից կատարել խոշոր չափի գողություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժնի պետ Վարոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի խումբը՝ քննիչ Մարգարյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ճիվաղը կամ ճիվաղները Մ. Սողոմոնյանի տանից հափշտակել են սպասք, «Բայկալ MP-135» տիպի 12մմ տրամաչափի որսորդական հրացան, գումար և ոսկյա զարդեր: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժած Մ. Սողոմոնյանը աշխատում է Երևանի պետական բժշկական համալսարանի իրավաբանական բաժնի պետ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր