Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և վստահված գույք հափշտակելու մեջ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններն իրացնելիս պարզվել, ապա հիմնավորվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից գյուղատնտեսության ոլորտում ՀՀ կառավարության 2024թ. մարտի 14-ի թիվ 384-Լ որոշմամբ հաստատված և իրականացված «Բուսաբուծության աջակցության ծրագիր» շրջանակներում Ճամբարակ քաղաքի բնակիչ 43-ամյա Վազգեն Ադամյանը, օգտագործելով իր իշխանական կամ ծառայողական լիազորություններն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի 3 բնակիչների հետ, որոնք ՍԷԿՏ համակարգի տվյալների համաձայն պայմանագրերի կնքման օրերին գտնվել են արտերկրում, կազմել (կնքել) է իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ, այն է՝ բուսաբուծության աջակցության ծրագրի մասնակցության վերաբերյալ կեղծ պայմանագրեր, որի արդյունքում պետությունից հափշտակել է խոշոր չափի գումար՝ այդ կերպ պետությանը պատճառվել է զգալի չափերի վնաս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով Գեղարքունիքի մարզի քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Վ․ Ադամյանը Ճամբարակ խոշորացված համայնքի ղեկավարն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։