211652_close_icon
views-count1264 դիտում article-date 20:03 11-01-2022

Հարոյանի թիմը մնաց առանց մարզչի

«Կադիսը» հայտարարեց գլխավոր մարզիչ Ալվարո Սերվերայի պաշտոնանկության մասին:
 
Մասնագետը ակումբը գլխավորել էր 2016-ին, երբ թիմը հանդես էր գալիս Իսպանիայի երրորդ դիվիզիոնում:
 
Նրա օրոք «Կադիսը» դուրս եկավ Սեգունդա, իսկ երկու մրցաշրջան հետո՝ Լա Լիգա, որտեղ 2020/21 մրցաշրջանում զբաղեցրեց 12-րդ տեղը:
 
Ներկա պահին «Կադիսը» Իսպանիայի առաջնությունում ընթանում է նախավերջին տեղում՝ 20 խաղում վաստակելով 14 միավոր:

Նմանատիպ նյութեր