211652_close_icon
views-count1578 դիտում article-date 19:34 29-06-2021

Նիդերլանդների հավաքականը մնաց առանց մարզչի

Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը հեռացավ զբաղեցրած պաշտոնից: Երկրի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, որ նրա հետ պայմանագիրը խզվել է, քանի որ թիմը իր առջև դրած խնդիրը Եվրո-2020-ում չի կատարել:
 
Հիշեցնենք, որ Նիդերլանդների հավաքականը 1/8 եզրափակչում 0:2 հաշվով պարտվեց Չեխիայի ընտրանուն և լքեց մրցաշարը:
 
«Նպատակին, որին ձգտում էինք, չկարողացանք հասնել, իսկ դա Եվրոյի 1/4 եզրափակիչն էր։ Երբ ինձ առաջարկեցին գլխավորել հավաքականը, հասկանում էի, որ դա ոչ միայն մեծ պատիվ է, այլև մշտական ահռելի ճնշում։ Հիմա այդ ճնշումը միայն մեծացել է ու սա առողջ իրավիճակ չէ ինձ համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին ու ֆուտբոլիստներին։ Շնորհակալություն նաև ֆեդերացիային, որը կարողացել է սպորտային մթնոլորտ ստեղծել թիմում»,- ասել է դե Բուրը։
 
Նշենք, որ հոլանդացի մասնագետ հավաքականը գլխավորել էր 2020 թվականի սեպտեմբերին:

Նմանատիպ նյութեր