ԱՊԼ-ի հերթական ակումբը մնաց առանց մարզչի
«Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ Մարկը պաշտոնանկ արվեց: 55-ամյա մասնագետի հետ միասին ակումբը կլքեն նաև նրա օգնականները՝ Էդդի Նեդվեզցկին և Մարկ Բոուենը:
«Սաութհեմփթոնը« նշել է, որ սկսել է նոր մարզչի փնտրտուքները: «Տոտենհեմի» հետ հաջորդ խաղին թիմը կղեկավարի Կելվին Դևիսը:
Նշենք, որ Հյուզը «Սաութհեմփթոնը» գլխավորել էր այս տարվա մարտին: Նրա ղեկավարությամբ վերջին խաղում թիմը ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ 2:2:
ԱՊԼ-ում 14 տուրից հետո «Սաութհեմփթոնը» զբաղեցնում է 18-րդ տեղը՝ սեպտեմբերի 1-ից միայն մեկ հաղթանակ տանելով «Քրիսթալ Փելասի» նկատմամբ (1:0):