4212 դիտում
10:44 11-01-2022
Դժվար է պատկերացնել, որ Թուրքիան կամրապնդի իր դիրքերը նաև Կենտրոնական Ասիայում. «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Իրավիճակը Ղազախստանի բոլոր շրջաններում, որտեղ հունվարի 2-7-ը անկարգություններ են կատարվել, կայունացել է: Այս մասին նշված է երկրի ներքին գործերի նախարար Էրլան Տուրգումբաեւի՝ կիրակի տարածած հայտարարության մեջ: Նրա խոսքերով՝ այժմ շարունակվում է օրինականության եւ կարգուկանոնի վերականգնման օպերացիան: Տեղական վարչակազմերի՝ նախկինում գրավված բոլոր շինություններն ազատագրված են, որոշ շենքերում վերականգնողական աշխատանքներ են սկսվել: Հասցված վնասը 200 մլն դոլարից ավելի է: Տուրգումբաեւը պատմել է, որ անկարգությունների ընթացքում թալանվել է 100-ից ավելի առեւտրի խոշոր օբյեկտ ու բանկ, վնասվել ու ոչնչացվել է ավելի քան 400 ավտոտրանսպորտային միջոց, այդ թվում՝ 346 ոստիկանական մեքենա:
Ղազախստանում կատարված իրադարձություններն Անկարայի՝ «թյուրքական աշխարհի» լիդերի ուշադրության կենտրոնում են: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այդ առումով հետեւյալն է ասել. «Մենք հավատում ենք, որ մեր եղբայրները կհաղթահարեն բոլոր դժվարություններն իրենց իսկ միջոցներով ու կարողություններով: Մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք ցանկացած օգնություն ու աջակցություն ցուցաբերել մեր եղբայր ղազախներին»: Պաշտպանության նախարարի այս հայտարարությունը ինքնատիպ կոչ է ղազախական իշխանություններին՝ հրաժարվելու ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին ապավինելու ձգտումից:
Զարգացնելով իր միտքը՝ նա հիշեցրել է «տարածաշրջանում ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում Թուրքիայի հաջողությունների մասին»: Նրա խոսքերով՝ 2015 թ. սկսած՝ «Թուրքիայի զինված ուժերը Սիրիայում չեզոքացրել են 33275 ահաբեկիչների, իսկ թուրքական բանակի ջանքերով այդ երկիր է վերադարձել մոտ 1 մլն փախստական, որոնցից 470 հազարը տեղավորվել են դեէսկալացիայի իդլիբյան գոտում»: Նա միեւնույն ժամանակ նշել է, որ «ՌԴ օդատիեզերական ուժերը պարբերաբար հարվածներ են հասցնում Սիրիայի հյուսիսարեւմտյան շրջաններին, ինչն անուղղելի վնաս է պատճառում եւ վատթարացնում Իդլիբի բնակչության կյանքը»: Աքարը շեշտել է, որ վերջերս ռուս զինվորականները հրետակոծել են ջրամատակարարման համակարգը, եւ դա լրջորեն բարդացրել է մարդկանց կյանքը: Այս կերպ Հուլուսի Աքարն ազդանշան է ուղարկել Ղազախստանին, որ վերջինս Թուրքիայից ավելի շատ օգուտ կարող է ունենալ, քան Ռուսաստանից: Դա ընդգծելու համար նա խոսել է այն դերի մասին, որը Թուրքիան խաղացել է արցախյան պատերազմում: «Հարավային Կովկասում մեր նպատակը երկարաժամկետ խաղաղությունն է ու կայունությունը: Թուրքիայի ու Ադրբեջանի նախարարները խաղաղության ձեռք են մեկնել Հայաստանին: Հույս ունենք, որ Երեւանում պատշաճ ձեւով կգնահատեն այդ ժեստը: Դա հարց է, որը վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին կամ Հայաստանին, այլեւ տարածաշրջանին՝ ընդհանրապես: Հարավային Կովկասը պետք է վերածվի կայունության կղզյակի»,- նշել է նախարարը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2313 դիտում
09:52 30-09-2014
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կամրապնդի՞ Սամվել Ալեքսանյանի մենաշնորհային դիրքերը. 168 ժամ
Այս բաժնից
2833 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր