211652_close_icon
views-count2313 դիտում article-date 09:52 30-09-2014

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կամրապնդի՞ Սամվել Ալեքսանյանի մենաշնորհային դիրքերը. 168 ժամ

«168 ժամ»-ի փոխանցմամբ՝ օրերս «Իրազեկ քաղաքացիների միավորումը» նշել էր, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրից դատելով՝ այդ գործընթացը չի վնասի Սամվել Ալեքսանյանի բիզնեսին, քանի որ 2015-2025թթ.-ի ընթացքում վերամշակման համար շաքարի հումքն ազատվում է մաքսատուրքերից: «Իսկ Ալեքսանյանին պատկանող «Լուսաստղ Շուգրը», ինչպես հայտնի է, ներմուծում է վերամշակման ենթակա շաքարավազ, որն արտադրական վերջին ցիկլով անցնելուց հետո վաճառվում է: Սակայն «չի վնասի»-ն չափազանց մեղմ է ասված: Բանն այն է, որ պատրաստի շաքարավազի ներմուծման համար Հայաստանում գործում է 10 տոկոս մաքսատուրք, (դա կազմում է 60 - 65 դոլար՝ 1 տոննայի համար): Մինչդեռ ՄՄ մաքսային օրենսգրքով շաքարավազի 1 տոննայի համար գանձվում է միջինը 250 դոլար: Սովորական շաքարավազի ներմուծման համար արտոնություններ նախատեսված չեն: Այսինքն, պատրաստի շաքարավազ ներմուծելն ավելի կթանական, իսկ սա նշանակում է, որ Սամվել Ալեքսանյանի բիզնեսը ոչ միայն չի վնասվի, այլև նրա մենաշնորհային դիրքերը կամրապնդվեն»,-գրում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր