211652_close_icon
views-count37637 դիտում article-date 20:45 10-01-2022

Թունավորման դեպք՝ Տավուշ քաղաքում. ընտանիքի անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հունվարի 10-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում «Բերդ» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ «անհայտ էթոլոգիայի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Վերին Կարմիրաղբյուր գյուղից, և նրանք են 63-ամյա Նավասարդ Պ-ն, 63-ամյա Ռոզա Դ-ն, 36-ամյա Շուշանիկ Գ-ն, 15-ամյա Մարիամ Պ-ն և 12-ամյա Վահե Պ-ն։

Ոստիկանները պարզել են նաև, որ հունվարի 9-ին տանը վերջիններս ընթրիքի ժամանակ օգտվել են պահածոյացված խավիարից և կարմիր բիբարից, ինչն էլ պատճառ է դարձել թունավորման։

Փաստի առթիվ ոստիկանության Տավուշի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բոլոր թունավորվածները բարեկամներ են։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր