10889 դիտում
11:09 17-06-2017
Արտակարգ դեպք Լոռու մարզում. ընտանիքի 6 անդամներ, այդ թվում՝ մանկահասակ երեխաներ, թունավորման ախտանիշով տեղափոխվել են հիվանդանոցներ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Գուգարքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հունիսի 17-ին, Լոռու մարզում տեղի ունեցած թունավորման փաստով։
Ժամը 00։40-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Գուգարքի բաժին տեղեկացրել են, որ «թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Լերմոնտովո գյուղի բնակչներ՝47-ամյա Ալյոնա Սուկովիցինան, 15-ամյա Աննա Սուկովիցինան, իսկ րոպեներ անց նույն բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք են տեղափոխվել նույն ախտորոշմամբ նույն գուղի բնակիչներ՝ 12-ամյա Ալեքսեյ Սուկովիցինը, 6-ամյա Մարիա Սուկովիցինան, 10-ամյա Լիա Սուկովիցինան և 1-ամյա Վերա Սուկովիցինան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մկրտչյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ նշված անձինք թունավորումը ստացել են հունիսի 16-ին, ժամը 20։00-ի սահմաններում, իրենց տանը ջրատաքացման կաթսայից բնական գազի արտահոսքի հետևանքով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ թունավորվածներից Աննա Սուկովիցինան սովորում է Լերմոնտովի գյուղի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում, Ալեքսեյ Սուկովիցինը տառապում է «Դաուն» հիվանդությամբ, Լիա Սուկովիցինան սովորում է նույն գյուղի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
35556 դիտում
00:46 22-11-2018
Արտակարգ դեպք Վանաձորում. Ընտանիքի 4 անդամներ, այդ թվում 2 մանկահասակ երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց
Այս բաժնից
3421 դիտում
20:18 16-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (15.12.2024 թ․)