211652_close_icon
views-count23065 դիտում article-date 22:48 07-03-2017

Արտակարգ դեպք Արմավիր քաղաքում ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ անչափահաս երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Աբրահամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ երեկ մարտի 6-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած թունավորման փաստով: ժամը 19:10-ի սահմաններում Արմավիր բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել են, որ «սուր թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածները Արմավիր քաղաքի Տիեզերագնացների փողոցի թիվ 36 տան բնակիչներ, 7-ամյա Նարե Մանուկյան է, 1-ամյա Դավիթ Մանուկյանն է, 36-ամյա Կարիեն Սեդրակյանն է, 33-ամյա Աղասի Մանուկյանն է և 39-ամյա Սոֆի Սեդրակյանն է: Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը, ժամը 18:50-ի սահմաններում ՝ տան խոհանոցի գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազի արտանետման հետևանքով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր