211652_close_icon
views-count1506 դիտում article-date 18:51 09-01-2022

Հռոմի պապն աղոթել է Ղազախստանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվածների համար

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ մեծ ցավով է իմացել Ղազախստանում ցույցերի ժամանակ սպանվածների մասին։ Գրում է Vaticannews-ը։

«Մեծ ցավով տեղեկացա Ղազախստանում վերջին օրերին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ զոհերի մասին։ Ես աղոթում եմ նրանց եւ նրանց մերձավորների համար: Հուսով եմ, որ երկխոսության, արդարության եւ ընդհանուր բարօրության որոնման միջոցով հնարավորինս շուտ սոցիալական ներդաշնակություն ձեռք կբերվի»,- ասել է նա Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալներին ուղղված իր ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ:

Նմանատիպ նյութեր