211652_close_icon

Հռոմի պապն աղոթել է Էկվադորում և Ճապոնիայում օրերս տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի համար

views-count2326 դիտում article-date 16:57 17-04-2016
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակնօրյա քարոզի ժամանակ աղոթել է Էկվադորում և Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի համար: Այս մասին գրում է Риа Новости-ն: «Աղոթեցի Էկվադորի և Ճապոնիայի բնակչության համար, որտեղ այս օրերին մի քանի երկրաշարժ գրանցվեց»,- ասել է Հռոմի պապը: Հիշեցնենք, որ Ճապոնիայում հզոր երկրաշարժերի հետևանքով առնվազն 41 մարդ է մահացել, իսկ [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/17/82637/]Էկվադորում[/url] 7,8 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 77-ի:

Նմանատիպ նյութեր